Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել է 94,776-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1328-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում թեստավորվել է 2544 մարդ։ Ընդհանուր առմամբ 410,524 թեստ է արվել։
Մահվան ևս 29 դեպք կա, 22-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1413 դեպք կա, այլ պատճառով՝ 383:
Ապաքինվել է ևս 1133 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 57,599 է, փաստացի բուժվողներինը՝ 35,381-ը։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։