5 նոյեմբերի 2020 - 10:14 AMT
Գեղարքունիքի մարզում երկու ժամում հակառակորդի 4 ԱԹՍ է խոցվել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք:

Բացի այդ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի խոսքով, Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում հայկական ՀՕՊ-ը ժամը 20:15-ի սահմաններում խոցել է ևս մեկ ԱԹՍ:

Նույն հատվածում ևս մեկ անօդաչու սարք է խոցվել ժամը 21։00-ի սահմաններում։

Վերջինը խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում` Ակունք գյուղի տարածքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։