9 նոյեմբերի 2020 - 20:16 AMT
ԱԻՆ․ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է բռնկվել ու ընկել (վիդեո)

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, փոխանցում են արտակարգ իրավիճակների նախարարույթունից։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ավելի վաղ Sputnik Armenia-ի աղբյուրը հայտնել է, որ ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։

Telegram-ի մի շարք ալիքներ ևս գրել էին ՀՀ-ում ռուսական ինքնաթիռի խոցման մասին։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։