Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ հայտարարության մասին, նշել է, որ տարածաշրջանում ապաշրջափակվում են տնտեսական ու տրանսպորտային կապերը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ըստ հայտարարության՝ ԼՂ-ում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժեր։
«Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի սահմանային ծառայությունների կողմից»,- ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ իրականացվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։