10 նոյեմբերի 2020 - 20:02 AMT
Զուրաբիշվիլի. Կովկասում նոր դարաշրջան է սկսվում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտին, ազդարարել է Կովկասում նոր դարաշրջան սկզբի մասին։

Նա շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և իր կարեկցանքը հայտնել զոհերի ընտանիքներին։

Նախագահի խոսքով` խաղաղությունը և կայունությունն այլընտրանք չունեն։

«Մենք միասին համագործակցության նոր էջ ենք բացում»,- գրել է Զուբարիշվիլին թվիթերյան իր էջում։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ։