17 նոյեմբերի 2020 - 16:04 AMT
Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի՝ նոյեմբերի 17-ի որոշման մեջ:

Քոչարյանը 2008-ի սեպտեմբերի 13-ին նշանակվել էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ, 2018-ին վերանշանակվել էր այդ պաշտոնում։

Նոյեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԳ նախարարին որոշել է ազատել աշխատանքից, գրեթե զուգահեռաբար նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր նախարարի հրաժարականի դիմումը։