23 նոյեմբերի 2020 - 19:55 AMT
ԼՂ-ում ականի պայթյունից վիրավոր է ԱԻՆ-ի 4 աշխատակից ու 1 ռուս խաղաղապահ, մեկ ադրբեջանցի մահացել է

Մատաղիսի շրջանում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից և մեկ ռուս խաղաղապահ ականի պայթյունից վիրավորվել են, մի ադրբեջանցի զինվորական մահացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ռուս զինվորականը տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ, կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti