24 նոյեմբերի 2020 - 10:57 AMT
Fitch-ն այլևս չի վերլուծի Երևանի վարկանիշները

Fitch Ratings վարկանիշային հեղինակավոր գործակալությունը հետ է կանչել Երևանի էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով B+ վարկանիշները՝ պայմանավորված քաղաքի վարկանշային գործընթացին մասնակցելու դադարեցման ընկերության որոշմամբ։

Ըստ ընկերության՝ այլևս բավարար տեղեկատվություն չեն ունենա վարկանիշները պահպանելու համար: Համապատասխանաբար, ընկերությունն այլևս չի վերլուծի Երևանի ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) գործոնների միավորները։

Նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրման պատճառով։