24 նոյեմբերի 2020 - 11:15 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը նվազել են մինչև 26,000. Եվս 30 մահ կա

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում թեստավորվել է 1977 մարդ։ Ընդհանուր առմամբ, 490,370 թեստ է արվել։

Ապաքինվել է ևս 3845 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։

Մահվան ևս 30 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։