24 նոյեմբերի 2020 - 11:24 AMT
ՄԱԿ-ն աշխատում է ԼՂ-ում ականազերծման առաքելության շտապ տեղակայման ուղղությամբ

ՄԱԿ ականազերծման ծառայությունը մտադիր է արդեն դեկտեմբերի սկզբին սկսել գնահատել Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ օգնությունը՝ այնտեղ մասնագետների շտապ տեղակայման նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ խաղաղախահ գործողությունների դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ ականազերծման ծառայությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում առաքելության շտապ տեղակայման ուղղությամբ, ըստ կողմերի համապատասխան հարցման, և, համագործակցելով ՄԱԿ մյուս բաժանմունքների և արդեն տեղում գտնվող երկրների ներկայացուցիչների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ, հավանաբար, գնահատման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերին։

Նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից և մեկ ռուս խաղաղապահ ականի պայթյունից վիրավորվել են, մի ադրբեջանցի զինվորական մահացել է:

Photo. TASS