Երևանի ավագանին միաձյան ընդունել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի առաջարկը՝ փոփոխություն անել նախկինում ընդունված որոշման մեջ և Երևանի 2020-ի բյուջեով ամանորյա ծախսերի համար նախատեսված 100 միլիոն դրամը տրամադրել Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգմանը։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում ադրբեջանական զինուժն առաջին օրվանից ավիացիայով և ծանր հրետանիով թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է այլ հատկացումներ ևս կատարել Ստեփանակերտին, եթե այո, ապա առաջարկում է դրանք կատարել համայնքային ոչ առևտրային կենտրոնների բյուջեների հաշվին։
Ներսեսյանը հայտնել է, որ հետագայում նույնպես նախատեսվում է աջակցություն Ստեփանակերտին և Արցախին, իսկ Մանրիկյանի առաջարկը կքննարկվի։