24 նոյեմբերի 2020 - 14:11 AMT
Ռուս մասնագետներն ականազերծում են Արցախը

Ռուս զինծառայողները նոյեմբերի 23-ից ականազերծման աշխատանքներ են անումԱրցախում։

«ՌԴ ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներային հետախուզմանը և ականազերծմանը խաղաղապահ դիտակետների միջև երթուղիներում և ընդհանուր օգտագործման ճանապարհներին»,-ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ականազերծման աշխատանքներն իրականացվում են նաև բնակավայրերի հարևանությամբ և սոցիալական նշանակության օբյեկտների մոտ։ Հայտնաբերված զինամթերքը և պայթուցիկ առարկաները տեղափոխվում են և պայթեցվում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխհել, պայթեցվում է տեղում։

Ստուգվում են նաև այն վայրերը, որտեղ նախատեսված է կառուցել ստացիոնար դիրքեր ռուս խաղաղապահների համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ՝ նահանջելով 4 տարածքից և Հադրութից։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը կորցրեց Շուշին, հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։