24 նոյեմբերի 2020 - 17:53 AMT
ԱՄՆ-ում սկսվում է իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը

ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին Ջո Բայդենին տեղեկացրել է, որ նրանց պաշտոնապես հաստատել են որպես նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող թեկնածու և սկսելու է իշխանության փոխանցման գործընթացը։

Ավելի վաղ Բայդենը Մերֆիին ու նրա ղեկավարած գործակալությանը մեղադրել էր իշխանության սահուն փոխանցման գործընթացին չօժանդակելու համար։ Fox News-ի փոխանցմամբ՝ նա Բայդենին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել, ոչ մեկ իրեն ուղղություն չի տվել։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ իր մրցակցին մեղադրելով ընտրակեղծարարությունների համար։ Նրա թիմը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

Photo. AP