Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները դիմավորել են իշխանության ներկայացուցիչներին «Դավաճան իշխանություն», «Հողատու իշխանություն» գրությամբ պաստառներով։
Ցուցարարները նաև պահանջում են չեղարկել ռազմական դրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Պահանջում ենք, որ նրանք օր առաջ անցնցում հեռանան», - ասել է ակցիայի մասնակիցը:
ԱԺ-ի մոտ ակցիայի մեկ այլ մասնակից ասել է, որ պատգամավորներն առաջին քայլը, որ պետք է անեն, ԱԺ նիստին ներկայանալն ու ռազմական դրությունը չեղարկելն է: «Դա պետք է անեն, որ մենք հնարավորություն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհելու Նիկոլ Փաշինյանին, ու հանրությունը հնարավորինս շուտ ընտրի երկրի հաջորդ լեգիտիմ իշխանությանը», - ասել է նա։
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է, որը քննարկվում է ԼՀԿ նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծն արժանացել ր բացասական եզրակացության: