Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել Սյունիքի «Արևիք» ազգային պարկում։
Նույն տարածքում կովկասյան ընձառյուծ էր արձանագրվել նաև 2020-ի մայիսի 13-ին, 2019-ի նոյեմբերի 11-ին։
Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ընձառյուծին պատկերող տեսանյութը։
2002 թվականից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Բնության համաշխարհային հիմնադրամն իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Ըստ տվյալների՝ 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել, սակայն հետագայում դրա որսն ընդլայնվել է, իսկ 1987-ից ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Այժմ կովկասյան ընձառյուծը ներառված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։