26 փետրվարի 2009 - 16:11 AMT
Որոշվել են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մասնակից թիմերը
Որոշվել են բասկետբոլի այն թիմերը, որոնք կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններին: Անցյալ տարվա համեմատ տղամարդկանց թիմերի քանակն ավելացել է եւ հասել յոթի: Մասնակիցների ցուցակի մեջ ներգրավվել են երկու նորեկներ` «Վանաձոր» եւ «Արթիկ» թիմերը: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ֆիմա» թիմը:
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր: Այստեղ անցյալ տարվա համեմատ միայն մեկ փոփոխություն է կատարվել. առաջնությունը լքել է «Արարատ» թիմը, բայց քանակական կորուստը հատուցել է Գյումրիի համանուն թիմը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի բասկետբոլի Ֆեդերացիայում, առաջնությունները կմեկնարկեն ապրիլին, բայց հստակ ժամկետները դեռեւս ճշտված չեն:
Տղամարդկանց թիմեր`
«Պոլիտեխնիկ» (Երեւան)
«Ֆիմա-Արաբկիր» (Երեւան)
«ԵՊՀ» (Երեւան)
«Գյումրի» (Գյումրի)
«Վանաձոր» (Վանաձոր)
«Արթիկ» (Արթիկ)
«Արցախ» (ԼՂՀ)
Կանանց թիմեր`
«ՊՄՀ» (Գյումրի)
«Գրանդ Քենդի» (Երեւան)
«Գյումրի» (Գյումրի)
«Անջերա» (Երեւան)
«Արցախ» (ԼՂՀ)