14 դեկտեմբերի 2020 - 23:10 AMT
44 գերի Երևան է վերադարձել

Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։

44 գերի տեղափոխած օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։

Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։