27 փետրվարի 2009 - 19:33 AMT
Մախաչկալայում ստեղծվում է Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի միացյալ հարվածային խմբի կայանը
Մախաչկալայում ստեղծվում է Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի միացյալ հարվածային խմբի կայանը: Կայանի ստեղծումն արդեն սկսվել է, մոտ ժամանակներս այստեղ կտեղափոխվեն նավատորմիղի հիմնական հրթիռակիրնորը: Ծրագրվում է նաեւ Մախաչկալայում ՌԴ կասպիական նավատորմի «Gerard» եւ «Տատարստան» տիպի հրթիռակրի տեղափոխում: Այդ կապակցությամբ Մախաչկալայում նախատեսվել է վառելիքային եւ տեխնիկական ծառայությունների կայանի ստեղծում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` վկայակոչելով Կասպիական ռազմական նավատորմիղի շտաբը:

Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի պահեստում գտնվում են զանազան նշանակության ավելի քան 100 նավեր, ավիացիոն աջակցության ենթաբաժանմունքներ, ինչպես նաեւ թեւավոր հրթիռներով օժտված էկրանոպլաններ: Ձմռանը ծովի հյուսիսային հատվածի սառեցման կապակցությամբ նավատորմի հիմնական նավերը տեղափոխվում են Աստրախանից հարավ, մասնավորապես, Մախաչկալա: