18 դեկտեմբերի 2020 - 11:53 AMT
Ստեփանակերտ-Երևան ճանապարհը Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

Արցախում փակ և դժվարանցանելի այլ ճանապարհներ չկան, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ անցանելի է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: