27 փետրվարի 2009 - 20:34 AMT
Հայաստանի նախագահին ծանոթացրել են ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակին
Փետրվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է մեր երկրում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Ընդգծելով առկա միջազգային ֆինանսատնտեսական-ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը` Հանրապետության նախագահը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը: Կողմերը քննարկել են նաեւ "Գեոպրոմայնինգ" ընկերության կողմից Հայաստանում նախատեսվող նոր ներդրումային նախաձեռնությունների հետ կապված հարցեր: -ԱՊ-