21 դեկտեմբերի 2020 - 17:24 AMT
Խոշոր սպառողների համար էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 3 դրամով

Հայաստանում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու անհրաժեշտություն կա, համաձայն հաշվարկների՝ սպառողներին վաճառվող էլէներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով(ներառյալ ԱԱՀ-ն), փոխանցում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Հանձնաժողովից առաջարկում են սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների՝ մոտ 90%-ի համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Ըստ հանձնաժողովի հաղորդագրության՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած՝ վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք, հենց այդ պատճառով է առաջարկվում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։