Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 154,602-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 537-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում թեստավորվել է 2459 հոգի, ընդհանուր առմամբ, 570,214 թեստ է արվել։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3331 դեպք կա, այլ պատճառով՝ 658։
Ապաքինվել է ևս 1410 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 134 586 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,685 է։