Մանուլն այլևս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ` Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, որը XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։