28 փետրվարի 2009 - 12:32 AMT
«Գրիար-Ինշուրանսը» նոր դասերի ապահովագրության լիցենզիա է ստացել
Փետրվարի 27-ին Երեւանում կայացավ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԿԲ մամլո ծառայությունում, խորհուրդը, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին տրամադրել լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման այնպիսի նոր դասերով, ինչպիսիք են երաշխիքի տրամադրումը, ջրային փոխադրամիջոցների ապահովագրությունը, ջրային փոխադրամիջոցների (նա- բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը: Ուժը կորցրած ճանաչվեց «Փարվանա վճարահաշվարկային կազմակերպություն» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության իրականացման թիվ 6 լիցենզիան` իր դիմումի համաձայն: