24 դեկտեմբերի 2020 - 18:40 AMT
Մեքենայի բեռնախցիկում 154 կգ սիգ են գտել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 450 հատ ձուկ։

Ընդհանուր քաշով 154 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնասը՝ 770,000 դրամի չափով:

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի ամբողջ տարածքում, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ 2020-ի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: