11 հունվարի 2021 - 15:08 AMT
ՄԻԵԴ-ը հասատատել է՝ լիբանանահայ կինը բանտարկված է Ադրբեջանում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, թվիթերի իր միկրոբլոգում գրել է իրավապաշտպան Տաթևիկ Հայրապետյանը։

Նա հիշեցրել է, որ կինը Շուշիում առևանգվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես վախենում եմ պատկերացնել նրա վիճակը դաժանությամբ ու հայաֆոբիայով լի այդ պայմաններում»,- գրել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ թե ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ոչ թե ռազմագերի, այլ «ահաբեկիչ» են ու քրեական պատասխանատվության կենթարակվեն:

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտարարել էր, թե Ադրբեջանում առնվազն 120 հայ ռազմագերի կա։ Այդ հայտարարությունից մեկ օր անց ադրբեջանական կողմն ասել էր, թե իրենք միայն 5 հայ ռազմագերի ունեն։