11 հունվարի 2021 - 11:25 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվողների թիվը 9000-ից պակաս է, մահվան ևս 4 դեպք կա

Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,288-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 157-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ հունվարի 10-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում թեստավորվել է 1025 հոգի, ընդհանուր առմամբ 609,930 թեստ է արվել։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2931 դեպք կա, այլ պատճառով՝ 702։

Ապաքինվել է ևս 561 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 149,873 է։ Փաստացի բուժվողների թիվը 8782 է։