11 հունվարի 2021 - 14:46 AMT
Տեղահանվածները տուն կստանան Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերում

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը, տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։

Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պատերազմի ավարտից հետո ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ։