Հայոց ցեղասպանության հարցը ներգրավված է Թուրքիայում Հիլարի Քլինթոնի բանակցությունների օրակարգի մեջ
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Անկարայի այցի օրակարգում այն հարցն է, թե արդյոք ԱՄՆ նոր վարչակազմը 1915թ. իրադարձությունները կճանաչի Հայոց ցեղասպանության, թե` ոչ: ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացավ անհայտ մնալ, հայտնել է, որ վարչակազմը տեղեկացված է հայկական հարցի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին եւ այն դիտարկելու է` հաշվի առնելով բոլոր գործոնները:
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Կենտրոնի (CSIS) փորձագետ Սեմյուել Բրանենն ընդգծել է, որ ռազմավարական տեսակետից Թուրքիան կարեւոր է Վաշինգտոնի համար: «Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության հարցին թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- ասել է նա, գրում է Today's Zaman թուրքական թերթը: