11 հունվարի 2021 - 19:00 AMT
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի զարգացման հայտարարություն են ստորագրել

Մոսկվավում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Պուտինը դրա ավարտին հայտնել է, որ կողմերը հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։

Նա նշել է, որ բանակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չեն եղել։

ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։

Հանդիպումը մոտ 4 ժամ է տևել։

Կողմերը պետք է, մասնավորապես, տարածքային ենթակառուցվածքների ապաշրջափակումը քննարկեին, որով, ըստ Պուտինի՝ եռակողմ աշխատանքային խումբն է զբաղվելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են, բայց այսօր ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մինչև հանդիպումը նշել էր, որ հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: :

Կարդացեք նաև․ Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի