12 հունվարի 2021 - 13:48 AMT
ՌԴ ՊՆ․ Արցախում հրադադարը պահպանվում է ամբողջ շփման գծով

Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադրի ռեժիմի պահպանումը։

Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։

Մարտական պատրաստության ընթացքում խաղաղապահները կատարելագործում են դիտակետերի պահպանության և պաշտպանության հմտությունները և մշակում դիտակետերի վրա հարձակման հետ մղման գործողությունները։

Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում հագեցած են «Ֆորպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար։

Խաղաղապահների դիրքերի ենթակառուցվածքները ներառում են հարմարավետ բնակելի մոդուլներ անձնակազմի համար, բլոկ-մոդուլ սննդի պատրաստման և ընդունման համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ հագեցած մշտական էլեկտրաէներգիայի ապահովման համար նախատեսված ագրեգատներով։

Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, օդափոխման և ջեռուցման համակարգերով։

Photo. Ria Novosti