12 հունվարի 2021 - 13:05 AMT
Մոտ 48,700 փախստական է վերադարձել Արցախ

Մոտ 48,700 փախստական է վերադարձել Արցախ, մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է 235 մարդ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական շարասյունը։ Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է հասել 235 փախստական։ Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48,694 փախստական»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։