14 հունվարի 2021 - 15:48 AMT
Georgian Аirways-ը ժամանակավոր չվերթեր կիրականացնի Երևանով դեպի Մոսկվա

Վրացական Georgian Аirways ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր առաջին անգամ չարտերային չվերթեր է իրականցնում Թբիլիսիից Երևանով դեպի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է ընկերությունը, գրում է «Sputnik Գրուզիան»։

Ինչպես նշել են ավիաընկերությունում, թռիչքներն իրականացվում են գործընկեր Aircompany Armеnia ընկերության հետ գործակցությամբ։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ժամկետը։ Ըստ վերջին որոշման, արգելքը գործում է մինչև հունվարի 31-ը։