16 հունվարի 2021 - 15:28 AMT
Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը վաղ է

Արցախում ժամկետային զինծառայություն անցնող զինվորների հարազատների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումն ավարտվել է, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, փոխանցում է Armlur.am-ը։

Միևնույն ժամանակ, ծնողներից մեկը նշել է՝ բավարարված չեն, քանի որ իրենց կողմից բարձրացված հարցերի լուծումների մասին խոսելը դեռ վաղ է:

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում էին, որ նրանք Արցախի փոխարեն ՀՀ-ում շարունակեն իրենց ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ։

Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջել են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։