Արդբեջանցիները վանդալիզմի հերթական ակտն են կատարել Արցախի` իրենց հսկողության տակ անցած տարածքում։
Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում, որը պատերազմի վերջին օրերին է Ադրբեջանի հսկողության տակ անցել, վանդալիզմի է ենթարկվել վերջերս կառուցված դպրոցի շենքը։
Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ներկով ադրբեջնարերեն գրություններ են թողել շենքի պատերին։
Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկել ու ոչնչացրել հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանին անցած տարածքներում են մնացել հայկական մի շարք հուշարձաններ ու եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, Դադիվանքը։ Շուշիում Ղազանչեցոցն արդեն պղծվել է․ պատերին ադրբեջաներեն գրառումներ են հայտնվել։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ադրբեջանցի զինվորականները պղծում են հայկական գերեզմաններ, խաչքարեր: