18 հունվարի 2021 - 13:10 AMT
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

Հունվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել՝ կատարվել է 58 թեստավորում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտի բնակիչներ են:

ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:

Կատարվել է 18,509 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: