Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165,711-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 183-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 9-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3030 դեպք կա, այլ պատճառով՝ 744։ Ապաքինվել է ևս 213 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը 154,259 է։ Փաստացի բուժվողների թիվը 7678 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 632,646 թեստավորում, մեկ օրում՝ 2042 թեստ: