22 հունվարի 2021 - 14:02 AMT
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին

Հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում կայանված Hyundai մակնիշի մեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտի բնակչի՝ 1985-ին ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

Ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Ապրեսյանն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:)