23 հունվարի 2021 - 10:08 AMT
ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: