23 հունվարի 2021 - 11:52 AMT
ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանում է. Քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել Այվազյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանի հանդիպումից։