23 հունվարի 2021 - 11:59 AMT
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի խախտում չի եղել

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, խախտում չի գրանցվել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնել են ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր շուկայից ընթացել են դեպի Շուշի և սառած ճանապարհների պատճառով վթարի ենթարկվել։

Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։

Նաև նշվում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Լաչինի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում:

ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյուն դեպի Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ ու հետ։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ԼՂ-ում առաջիկա 5 տարում ծառայություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։

Photo. Ria Novosti