25 հունվարի 2021 - 11:12 AMT
Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարին և ԿԲ նախագահին, հուշագիր է ստորագրվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնին և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին հետ, նախարարները հուշագիր են ստորագրել։

Նախարարությունից փոխանցում են, որ հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։

Նրանք անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։

Հայկական պատվիրակությունը այցելել է նաև Mammut արդյունաբերական համալիր և Cinnagen դեղագործական ձեռնարկություն: