Արտասահմանում հայկական ուսումնական հաստատություններին աջակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթ խնդիրներից է
Կանադա կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ՀՕՄ-ի Գոլոլյան նախակրթարան եւ Բաբայան մանկապարտեզ-երկրորդական վարժարանի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նախարարն իր ելույթում մասնավորապես կարեւորել է սփյուռքում կրթօջախների գոյությունը հայապահպանության, մայրենիի ուսումնասիրման եւ հայ ինքնության պահպանության գործում եւ նշել, որ դրանց աջակցելը ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթ խնդիրներից է: Տիկին Հակոբյանը Գոլոլյան վարժարանի տնօրենին Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալելու համար հանձնել է ՀՀ Նախագահի շնորհակալագիրը եւ հուշանվեր` ՀՀ սփյուռքի նախարարության անունից: