4 մարտի 2009 - 13:53 AMT
Քանդակագործ Վահե Թոքմաջյանի աշխատանքները կներկայացվնե Կալգարիում
Կանադայի միջմշակութային արվեստի շաբաթվա շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 25-27, Կալգարի քաղաքի մունիցիպալ կենտրոնը կազմակերպում է ներգաղթածների աշխատանքների ցուցահանդես: Էպկոր կենտրոնում կայանալիք ցուցահանդեսում կներկայացվեն նաեւ հայ քանդակագործ Վահե Թոքմաջյանի աշխատանքներն, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է Կանադայում:

Վահե Թոքմաջյանը 1995թ. ավարտել է Երեւանի Պետական գեղարվեստական ինստիտուտը: Նրա քանդակները ցուցադրվել են Հայաստանում, Հունաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում ու Կանադայում: