Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից, նա ստորագրել է համապատասխան որոշումը։
Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով պետք է ստեղծվեր հանձնաժողով:
Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը։
Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում 25 հոգի է, այդ թվում նաև՝ փոխնախարարներ և վարչության պետեր։
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին: