5 փետրվարի 2021 - 11:22 AMT
Երկօրյա դադարից հետո զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո փետրվարի 5-ին վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Փրկարարական 5 ջոկատով որոնումները փետրվարի 5-ին իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում:

Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները: