ՀՀ նախագահին ծանոթացրել են Հայաստանում «ԱԼՌՈՍԱ» ընկերության գործունեության ընդլյանման ծրագրերի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ադամանդագործության զարգացման միտումները` անդրադառնալով ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքին, աջակցության հնարավորություներին ու հեռանկարներին։ Սերգեյ Վիբորնովը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, նոր եւ խոշոր նախագծեր իրականացնելու վերաբերյալ: Երկրի ղեկավարը կարեւորել է «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցության խորացումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականցումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: