Հայաստան-Աֆղանստան հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից
Ս. թ. մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Զալմայ Ազիզին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-աֆղանական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից, եւ հույս է հայտնել, որ դեսպան Ազիզին իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ընդլայնման գործում: Զրուցակիցները քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: