10 փետրվարի 2021 - 11:05 AMT
«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Թռիչքները Երևան կմեկնարկեն փետրվարի 15-ից և կիրականացվեն շաբաթական 4 անգամ։

Ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը նաև դեպի Ալմաթի, Բաքու, Դելի։ Իսկ թռիչքները Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ ավելի հաճախակի կդառնան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ից կվերսկսեն Նիժնի Նովգորոդ-Երևան թռիչքները։

ՀՀ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր։