Արցախի փրկարարները փետրվարի 10-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները:
Փրկարարական ջոկատները որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Վերջին երկու օրվա ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ կապված:
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է: